ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը

40

Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկվեց նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բազմաթիվ բերման ենթարկվածների թվում են նաև ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:

Yerkir.am