Ադրբեջանցիները Գորիսի տարածքից բերրի հողեր ու 12 շենք-շինություններ են պահանջում

146

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը տեղեկացնում է, որ ադրբեջանցիները Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինություններն  ազատելու համար 1 ժամ ժամանակ են տվել:  

«Բացի այդ 12 շենք-շինությունից, ադրբեջանցիներին են անցնում  նաև ամենաբերրի հողամասերը, որոնք կարևոր նշանակություն ունեն գյուղատնտեսության համար։ Սեփականատերերն ասում են, որ բոլոր փաստաթղթերն ուենն, այդ թվում ՝ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վկայականը: Ադրբեջանցիների պահանջածը մեր պետական սահմանում է գտնվում, բայց նրանք ասում են՝ մերն է, ազատեք տարածքը: Գորիսցիները խնդրել են գոնե 3 ժամ ժամանակ տան, սակայն ադրբեջանցիները չեն համաձայնել։ Մենք պնդում ենք, որ սրանք մեր հողերն են, որոնք երբեւէ Ադրբեջանինը չեն եղել, բաց, միեւնույն է, իրավիճակի թելադրողը մնում է Ադրբեջանը»,- ասել է  Իրինա Յոլյանը։