«Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը». Արամ Գաբրիելյանով

92

168.amը զրուցել է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովի հետ:

– Պարոն Գաբրիելյանով, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս պահին Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ: Ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում, փակում է փողոցներ ու կառավարական շենքեր, բայց դեռևս, կարծես թե, ապարդյուն:

– Ես կարծում եմ, որ կանգ առնել բացարձակապես չի կարելի: Անկեղծ ասած, ես փոքր-ինչ հիասթափված եմ երևանցիներից, քանի որ մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ ջայլամի պես իրենց գլուխներն ուզում են թաքցնել ավազի մեջ, թե իբր դա իրենց չի վերաբերում, բայց իրավիճակն այնպիսին է, որ վտանգ է սպառնում արդեն Հայաստանի սահմաններին: Միգուցե պետք է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հարթակ չբարձրանան ու ելույթ չունենան: Պետք չի: Կան երիտասարդ ու տաղանդավոր տղաներ, օրինակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, այլք, թող նրանք խոսեն: Կա Վազգեն Մանուկյանը՝ ազնիվ, խելացի մարդ, թող նա խոսի: Ես հասկանում եմ, որ նրանք էլ են մտահոգված հայրենիքի համար, իրենց սիրտն էլ է ցավում, բայց այս դեպքում, երբ հարցն այն է, որ Փաշինյանը դավաճան է ու մեզ բոլորիս է դավաճանել, մարդիկ պետք է վստահ լինեն, որ այստեղ իշխանության համար պայքար չէ: Բոլորն իրենց ամբիցիաները մի կողմ պետք է դնեն՝ անկախ Փաշինյանի նկատմամբ իրենց վերաբերմունքից: Թող գնան հանրահավաքների, փողոցներ փակեն, մասնակցեն ակցիաներին, բայց հարթակ չբարձրանան:

Երբ հարցը հայրենիքին է վերաբերում, մի մարդու հարցը չպետք է գերակայի: Պետք չէ պայքարել Փաշինյանի անձի դեմ, պետք է պայքարել նրա դեմ՝ որպես դավաճանի:

Այսպիսի մի ցարական գեներալ կար՝ Դենիկինը, ով խորհրդային իշխանությանը դեմ էր: Երբ գերմանացիները նրան դիմեցին, որ ղեկավարի անջատողական բանակը, նա կատեգորիկ կերպով մերժեց՝ ասելով՝ ես կարմիրների դեմ եմ կռվել, ոչ թե իմ հայրենիքի:

Արցախի համար արդեն կարելի է չանհանգստանալ, քանի որ այնտեղ արդեն ռուսական զորքն է կանգնած, և ռուս զինվորը ոչինչ չի զիջի, դա հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ և՛ Փաշինյանը, և՛ նրա շրջապատն իրենց պաշտոնները պահպանելու համար գնում են ամենատարբեր այլանդակությունների՝ մարդկանց խաբելու համար:

Իմ հայրը ծնունդով զանգեզուրցի է, մայրս՝ արցախցի: Ես այսօր եմ խոսել Սյունիք. նրանք ասում են՝ ամեն օր ինչ-որ բան զիջվում է GPS-ով: Նախ՝ ինչո՞ւ GPS-ով, և, բացի դրանից, չէ՞ որ եռակողմ համաձայնագրում որևէ բառ անգամ չկա, որ այդպես պետք է Հայաստանի սահմանները հանձնվեն:

Երրորդ՝ ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, քանի որ Փաշինյանի իշխանությունն ամեն կերպ ամեն ինչ զիջում է այնտեղ, ուր կարելի է չզիջել, կարելի է բանակցել, պայմանավորվել:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ իշխանությունում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից նշանակված մարդիկ են: Ես լիակատար զգացողություն ունեմ, որ նրանք հայեր չեն, ես նույնիսկ չգիտեմ՝ ովքե՞ր են, ի՞նչ ազգության: Ավելի շուտ թուրքեր են, որովհետև հանձնում են ամեն ինչ, հերթով: Չի ընթանում որևէ բանակցային պրոցես: Ես չեմ լսել, որ արտաքին գործերի նախարարն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա: Իմ հույսը միայն Բանակի գլխավոր շտաբի ու նրա պետ Օնիկ Գասպարյանի վրա է: Փաշինյանի վրա հույս դնելն անօգուտ գործ է: Նա տարածության մեջ կորսված մարդ է, ով կորցրել է իր բարոյակամային հատկանիշները և փորձում է իր վախկոտության պատճառով ստեղծված իրավիճակը բարդել հայերի, երևանցիների, բողոքող մարդկանց վրա:

Հարցազրույցը ամբողջությամբ տես