Մինսկում բերման են ենթարկել Ձմեռ Պապի հանդերձանքով վազորդներին

141

Շաբաթ Մինսկում անցկացվել են լոկալ բողոքի ցույցեր, որոնց ընթացքում բերման է ենթարկվել մի քանի մասնակից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մինսկում կայացել է Ձմեռ Պապերի վազք, որոնք ճանապարհին կոնֆետներ են բաժանել երեխաներին առանց քաղաքական կարգախոսերի եւ դրոշների: Ուղարկել են ուժայինների չորս ավտոբուս: Բերման են ենթարկել երկու մասնակցի (Ձմեռ Պապի հանդերձանքով)»,-հաղորդում է «Նաշա նիվա» պորտալը՝ հղում անելով ականատեսներին:Հաղորդվում է, որ քաղաքում բողոքի ցույցերը շարունակվում են, ցուցարարները շարք են կազմում կամ քայլերթ են իրականացնում իրենց շրջաններում:

Մինչդեռ գործող իշխանության կողմնակիցները կազմակերպել են ավտոերթ պետական դրոշներով եւ ամանորյա շեշտադրմամբ: Մասնակիցները նաեւ վանկարկել են «Հանուն միասնական Բելառուսի» կարգախոսը: