Միթե՞ դու էլ, հանուն քո ողորմելի պաշտոնի համաձայնվել ես հազարավոր զոհեր տալով Արցախի կորստի հետ. Ավետիք Իշխանյանը՝ Արմեն Գրիգորյանին

376

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՈ՛Թ ՔԵԶ

Հրապարակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս․Զասի նամակը ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Նամակով զգուշացվում էր սպասվելիք թուրք-ադրբեջանական հարձակման մասին և ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը Հայաստանին օժանդակելու, պատերազմը կասեցնելու վերաբերյալ։

Մի կողմ թողնենք Հայաստանի վարչապետ կոչեցյալի կասկածելի հաշվարկներն ու հրաժարումը ՀԱՊԿ-ի օգնությունից։ Բա դու՛, այ Արմեն Գրիգորյան, արդյո՞ք, դու էլ ես եղել հնարավոր դավադրության մասնակից, քո ծննդավայր, հայրենիք՝ Արցախի դեմ։

Միթե՞ դու էլ, հանուն ինչ-ինչ շահերի, կամ քո ողորմելի պաշտոնի համաձայնվել ես հազարավոր զոհեր տալով Արցախի կորստի հետ։

Լավ, ենթադրենք քո պաշտելի վարչապետի հետ համաձայն չէիր։ Էհ, առնվազն պետք է հայտարարությամբ հանդես գայիր և հրաժարական տայիր։ Բայց՝ ոչ, շարունակում ես «պաշտոնավարել», մեր բոլորի, բայց առաջին հերթին հենց քո իսկ հայրենիքը հանձնելուց հետո և հավանաբար գիշերները հանգիստ քնում ես և շուտով մեծ շուքով Նոր տարի կտոնես։
ԱՄՈ՛Թ ՔԵԶ»: