Հունվարի 11-ին նախատեսվում է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը․ ռուսական աղբյուրներ

152

Ըստ ռուսական @orelswar տելեգրամ-կանալի, 2021թ․ հունվարի 11-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպման նպատակն է ճշգրտումներ մտցնել նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մեջ։