Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները մասնակցել են տարեվերջի Սուրբ պատարագին

156

«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին». այս կարգախոսով այսօր բազմաթիվ քաղաքացիներ այցելել են Մայր Տաճար եւ Սուրբ Գայանե եկեղեցի՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն: Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի փրկության շարժման պաշտոնական էջը: Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները նույնպես մասնակցել են Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող տարեվերջի Սուրբ պատարագին՝ մեկ անգամ եւս ակնածանք ու զորակցություն հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթելով Հայոց աշխարհի անսասանության եւ հերոս նահատակների հոգու խաղաղության համար։

Yerkir.am