Կաթողիկոսն ու հավատացյալները ոտքով ուղևորվեցին Մայր աթոռ. տեսանյութ

239

Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» խորագրով ակցիա էր ընթանում։ Սուրբ Գայանե եկեղեցու բակում բազմաթիվ հավատացյալներ են հավաքվել այն բանից հետո, երբ սոցցանցերում մի խումբ մարդիկ գրառումներ էին կատարել, թե այսօր պատրաստվում են ընդհատել եկեղեցու տարեվերջյան պատարագը։Սուրբ Գայանե եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նրան ուղեկցում էին մի քանի ոստիկաններ, հոգևորականներ ու հավատացյալների մեծ բազմություն։Պատարագի ավարտից հետո կաթողիկոսն ու հավատացյալները ոտքով ուղևորվեցին Մայր աթոռ:

Mamul.am