Իջեւանում ավտոտնակ է այրվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

142

Դեկտեմբերի 27-ին, ժամը 04։22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 շենքի բակում այրվում է ավտոտնակ:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։