Բրազիլիայում կորոնավիրուսի դեմ պատվաստման ժամկետները հետաձգվել են. վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտեցել է 7,5 միլիոնի

67

Բրազիլիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուս հետեւանքով 307 մահվան դեպք, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում՝ մեկ օրվա ընթացքում վարակման դեպքերի թիվը կազմել է 17 246 մարդ:

Բրազիլիայում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7.5 միլիոն դեպք եւ 190 795 մահ:

Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը համարվում է հայտնի «կորոնավիրուսային» սկեպտիկներից մեկը, հայտարարել է, որ չի անհանգստանում երկրոի պատվաստման մեկնարկի ժամկետները հետաձգելու կապակցությամբ:

Երկրի մայրաքաղաքում զբոսանքի ժամանակ Բոլսոնարուին հարցրել են՝ չի՞ զգում արդյոք ճնշում պատվաստման ժամկետը փոխելու վերաբերյալ քննադատությունների կապակցությամբ:

«Ինձ վրա ոչ մեկը ճնշում չի գործադրում որեւէ հարցով: Ես թքած ունեմ»,-ասել է նախագահ Բոլսոնարուն: