Boeing 737 MAX 8-ը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի անսարքության պատճառով

185

Air Canada ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը վայրէջք է կատարել Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի օդանավակայանում`շարժիչի անսարքության պատճառով: Այս մասին տեղեկացրել է կանադական Global News հեռուստաալիքը:

Ըստ Air Canada-ի՝ ինքնաթիռում անձնակազմի երեք անդամ է եղել, ուղևորներ ներկա չեն եղել: Նշվում է, որ ինքնաթիռը առայժմ կմնա Թուսոնում:

Boeing 737 MAX-ի կոմերցիոն թռիչքները 1,5 տարվա դադարից հետո վերսկսվեցին դեկտեմբերի 9-ին: Դադարը վթարների պատճառով էր։