101-ամյա կինը առաջինը պատվաստվեց Գերմանիայում

163

Հալբերշտադտից (Սաքսոնիա-Անհալթ) Էդիթ Կվոյցալան դարձավ առաջին գերմանուհին, ով պատվաստվեց կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Bild թերթը:

Պաշտոնապես, Գերմանիայում պատվաստումը սկսվում է կիրակի օրը տեղի ժամանակով 07:00-ին, բայց 101-ամյա կինն այսօր ստացավ Comirnaty-ի առաջին ներարկումը: Սա BioNTech-Pfizer կոնսորցիումի կողմից մշակված պատրաստուկի պաշտոնական անվանումն է:

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է երկու ներարկում: