Վրաստանի խորհրդարանը բանաձև է ընդունել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ

174

Վրաստանի խորհրդարանը միաձայն աջակցել է Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հանրապետության ձգտման մասին բանաձևի նախագծին:

 «Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի առաջնահերթությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունն է: Տրանսատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման ամենակարևոր պայմանն է», – ասված է բանաձևի տեքստում:

Վրաստանի անվիճելի արտաքին քաղաքական գերակայությունը նաև ԵՄ-ին լիարժեք անդամակցությունն է:

Բացի դրանից, բանաձևում նշվում է, որ հանրապետությունը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: