Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի պաշտպանի բողոքը

125

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀԿ-ական նակին պատգամավոր Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանի բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Շխիմյանը։Նա հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի` «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» առաջին ատյանի դատարանի 22.11.2020թ որոշումը բեկանվել է։Քննչական կոմիտեն ավագ քննիչի միջնորդությունը Հակոբյանի բնակության վայրում ու օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ, մերժել է։