ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրեց սպառազինությունների մրցավազքը սրելու փորձի մեջ

167

ՌԴ ԱԳՆ Սպառազինության չտարածման և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Էրմակովը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են սրել զենքի արդեն ընթացող մրցավազքը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, բարձր տեխնոլոգիական զենքի, այդ թվում՝ հիպերձայնային զենքի մրցավազքը, անկասկած, սկսվել է, բայց դրանում ոչ մի նոր բան չկա:

Ռազմական պլանում առաջատար տերություններից բացի, հիպերձայնային զենքի մշակմամբ զբաղվում են շուրջ մեկ տասնյակ երկրներ: Սակայն դիվանագետի խոսքերով, Միացյալ Նահանգները հստակ վճռական է տրամադրված անպայմանորեն հասնելու միակողմանի ռազմական առավելությունների: