«Ուլտիմատում չենք անում իշխանությանը, դա նորմալ առաջարկ է». Արա Հակոբյան. տեսանյութ

150

«Մենք իշխանության հետ պատրաստ ենք նստել քննարկման մի պայմանով՝ նրանց հեռացման հարցը քննարկելու համար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ուժերից «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե «այսինքն՝ ուլտիմատում եք անում», Հակոբյանն ասաց. «Ուլտիմատում չենք անում իշխանությանը, դա նորմալ առաջարկ ա, որովհետև այլ առաջարակ մեր կողմից իրանց չկա: Բայց կա առաջարկ ընդհանուր քաղաքական ուժին, որ Ազգային ժողովով ժամանակավոր կառավարում ենք ապահովում մինչև արտահերթ ընտրություններ»:Հարցին, թե ի՞նչն է իրենց խանգարում, որ առանց նախապայմանների պետությանը վերաբերող հարցերը նստեն և քննարկեն իշխանության հետ, Հակոբյանը պատասխանել է. «Ո՞ւմ հետ քննարկել, քննարկել մի մարդու հետ, ով ստորագրել ա կապիտուլյացիոն փաստաթո՞ւղթ, շարունակում ա հանձնել հայկական տարածքնե՞րը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Mamul.am