Նիկոլը սկսել է առերեսվել իրականության հետ`հասկանալով, որ չի կարողանում պլստալ. Միքայել Մինասյան

200

Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ, փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում և ծնկներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառումը՝ ստորև.

«Արյունոտ քաղաքական առևտուրԻնչ էր ուզում Նաիրի Հունանյանը, երբ սպանեց հող պահող պետական գործիչներին, այո՛, արյունոտ քաղաքական առևտուր: Կարելի՞ էր արդյոք բանակցել Նաիրիի հետ։ Պատասխանը՝ ոչ։

Ով որ կմասնակցեր մարդասպանի առաջարկած քաղաքական գործընթացին, կվերցներ իր վրա հող պահողների արյունը։ Բոլորը դա հասկացան։Ու Նաիրին գնաց բանտ։Նիկոլը սպանեց հող պահողներին։ Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր՝ արտահերթ ընտրություններ։ Կարելի՞ է արդյոք բանակցել Նիկոլի հետ։

Պատասխանը՝ ոչ, եթե չես ուզում 5000 հոգու արյունը դնես քո և երեխաներիդ վրա և Նիկոլի հետ կիսես ազգային դավաճանի խայտառակ կնիքը հավիտյանս։Ո՞րն է տարբերությունը Նաիրիի և Նիկոլի միջև։ Նաիրին առաջարկելու ոչինչ չուներ, Նիկոլն՝ ունի. նա առաջարկում է իշխանության բաժնեմաս։ Նիկոլն ուղիղ ասում է՝ արտահերթ ընտրություններից հետո ձեզ կտամ իշխանության մի մասը, եթե ձեզ օգտագործեմ։ Ես կփորձեմ խուսափել դատարանից, կհայտնվեմ ԱԺ-ում, դուք էլ կվերցնեք այնքան, որքան կարող եք։

Ի՞նչ է լինելու. ոչինչ, բացի որ պաշտոնական կդառնա Նիկոլի գործակալների ցանցը, ում հետ նա արդեն գաղտնի բանակցել ու պայմանավորվել է։

Հ.Գ. Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ։ Եվ փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում և ծնկներում։Անիմաստ քայլ էր, բայց գոնե երևաց, որ սկսել է վախենալ ապագայից»: