Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

178

«Գալիս է մի պահ, երբ պետք է փորձես զգացմունքներդ մի կողմ դնել և սառը մտածելով` ծրագրես, թե վաղն ինչ ես անելու։ Երբ մեծ կորուստ ենք ունենում, զգացմունքները մթագնում են մեր ուղեղը, առողջ դատելու ունակությունը, բայց ինչ-որ պահից հետո զգում ենք, որ, միևնույն է, կյանքը շարունակվում է, ու, ինչքան էլ դժվար է, պետք է որոշումներ ընդունես, որովհետև այդ որոշումներից ոչ միայն քո այսօրվա կամ վաղվա վիճակն է կախված, այլև ուրիշների, ընտանիքիդ, քո ազգականների, ընկերների, իմ դեպքում՝ ավելի շատ, չնայած՝ ուղղակի պատասխանատվություն շատ հարցերում չեմ կրում, բայց, միևնույն է, բեռը դրանից չի պակասում։ Ընդհակառակը՝ ավելի ծանր է, որովհետև հաճախ գիտես խնդիրը, դրա լուծումը, նույնիսկ ասում ես, բայց միևնույն է, լսող չկա։Ժողովուրդը քվեարկել է և որոշել, որ խորհրդարանական պետություն ենք։ Նախագահական, խորհրդարանական, ո՞րն է լավ կամ վատ, երկրորդական է։ Եթե չունես հավասարակշռություններ և զսպման մեխանիզմներ, դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ պարզ դիկտատուրա։ Կարևոր չէ՝ այդ դիկտատորի անունն ինչ է՝ նախագահ է, վարչապետ է, թագավոր է, ինչ ուզում է լինի, եթե զսպման մեխանիզմներ և հավասարակշռումներ չկան։ Իսկ մեր Սահմանադրությունը չունի». Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ: