Մեծ Բրիտանիայում փորձարկում են COVID-19-ի զարգացումը կանխող պատրաստուկ

131

Մեծ Բրիտանիայում փորձարկում են պատրաստուկ, որը կարող է կանխել COVID-19-ի զարգացումը նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում: Guardian թերթը տեղեկացնում է, որ միջոցը պատրաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության և Լոնդոնի համալսարանական քոլեջի կլինիկաների կողմից:

Գիտնականները հուսով են, որ ռիսկի տակ գտնվող մարդկանց հակամարմիններ տալը նրանց կպաշտպանի վարակից 6-12 ամիս:

Միևնույն ժամանակ, պատրաստուկը կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ պատվաստմանը դիմելու համար ուշ է՝ վիրուսակրի հետ անմիջական շփումից հետո ութ օրվա ընթացքում: