Մահացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը

212

Դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը. տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Համո Սահյանն ասել է.  «Սուրեն Մուրադյանը 7-ից 70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծն է»:

«Եթե ինձ հարցնեին՝ ո՞րն է մանկական գրողի կոչման առանձնահատկությունը, կասեի՝ զարմանալու հատկությունը։ Մարդը պետք է բոլոր տարիքներում չկորցնի զարմանալու, սիրելու արժանիքը, այլապես նա կդառնա անտարբեր ու չի կարող մանկան նման մաքուր, զարմացած, գեղեցիկ աչքերով նայել կյանքին, մարդկանց»,- ասել է Սուրեն Մուրադյանը։

Նրա մտքերից  է նաև հետևյալը. «Աշխարհը, իմ պատկերացմամբ, կանգուն է չորս բարոյական սյուների վրա՝ սեր, հավատ, բարություն, աշխատանք։ Փորձիր կտրել այդ սյուներից մեկը՝ առաստաղը փուլ կգա և մեծ աղետ կպատահի»։