Հաստատվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք. մահվան դեպքերը 19-ն են

81

Դեկտեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157349 դեպք, որոնցից 138669-ն` առողջացած, 2752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 581386 թեստավորում:

Երեկ կատարվել է 2610 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Ունենք 854 առողջացած և 19 մահվան դեպք: