«Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է

257

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է. այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժում»-ի Ֆեյսբուքի էջը: «Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին և ջերմաստիճանի անկմանը՝ Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը: Հրապարակն ակտիվ էր թե՛ գիշերը, թե՛ այսօր»,- ասված է հաղորդագրության մեջ։