Իրանում հայտարարել են, որ Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վրեժխնդրությունը դեռ ավարտված չէ

134

Իրանը կատարված չի համարում «Քուդս»-ի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վրեժխնդրությունը. հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Մոհամեդ Հեջազին՝ «Թասնիմ»-ին տված հարցազրույցում։

«Նախկինում միայն ապտակներ են եղել, դաժան վրեժը դեռ առջևում է»,- Հեջազիի խոսքերն է մեջբերում է գործակալությունը:

Նրա կարծիքով` այդպիսի «ապտակները» Սոլեյմանիի և իրաքյան շիա աշխարհազորի առաջնորդ Աբու Մահդի ալ Մուհանդիսի լայնածավալ հուղարկավորությունն էին:

Հեջազիի խոսքով՝ Վաշինգտոնին ուղղված հաջորդ «ապտակը» կլինի ԱՄՆ-ի զինված ուժերի ամբողջական արտաքսումը Մերձավոր Արևելքից:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է իրանական ռազմական առաջնորդ Ղասեմ Սոլեյմանին` ամերիկյան անօդաչու թռչող սարքի հրթիռային հարվածից: Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարել էր, որ սպանությունն ամերիկացի զինվորականներն իրականացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:

Yerkir.am