Թուրքիային կփոխարինեն ԵԱՏՄ–ն, Չինաստանը, ԵՄ–ն, Վրաստանը․ բացվող շուկաներն այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են այնտեղ, շուտով լավ նորություններ կլինեն. Վահան Քերոբյան

85

Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատել ենք բոլոր այն տնտեսվարողների հետ, որոնց մոտ կարող էին առաջանալ խնդիրներ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ կապված: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Լուծել ենք բոլոր հարցերը, ինչ-որ տեղ էլ հետ ենք վերադարձրել այն պրոբլեմատիկ կետերը, որոնք իսկապես վնաս կտային մեր տնտեսությանը»,- ասել է նա:

Հարցին, թե որ երկրների շուկաներից ներկրումները կփոխարինեն Թուրքիայից ներկրումներին, որ երկրներից ներկրումները կավելանան, նախարարը պատասխանել է. «ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաեւ Վրաստան: Դրանք հիմնական փոխարինող երկրներն են: Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտների մեջ, և մենք մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ:

Մեր կոչը շատ պարզ է, այն գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ մեր զինվորների վրա ուղղված: Պետք է հնարավորինս քիչ ուղղել մեր փողն այդ ուղղությամբ: Մենք ամեն կերպ հորդորում ենք դա ընկալել ամենայն խորությամբ ու հայրենասիրությամբ, և ես կասեի՝ դա 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»:

Tert.am