Ըստ վերլուծաբանների, Չինաստանը մինչև 2028թ․ կդառնա աշխարհի ամենամեծ տնտեսությունը

74

Վերլուծաբանները կարծում են, որ մինչ 2028 թվականը Չինաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից և կդառնա աշխարհի ամենամեծ տնտեսությունը: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Բրիտանական տնտեսական և բիզնեսի հետազոտությունների կենտրոնի զեկույցը:

Նախկինում փորձագետները կարծում էին, որ դա տեղի կունենա միայն 2033 թվականին: Ըստ զեկույցի, ՉԺՀ-ում միջին տնտեսական աճը 2021-2025 թվականներին կհասնի տարեկան 5,7%-ի, ապա 2026-2030 թվականներին կնվազի մինչև 4,5%:

 Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն 2021-ին կվերականգնվի, բայց հետագայում տնտեսական աճը կդանդաղի՝ տարեկան 1,9%, 2022-ից 2024 թվականներին, իսկ հետո` 1,6%: