«Երկիրը կործանած մարդը դեռ ցանկություն ունի կրկին պաշտոնավարելու». Կ. Հարությունյան

141

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկիրը կործանած մարդը, որը փոխանակ ամեն օր Աստծուց մեղքերի թողություն խնդրի ու անտառներն ու դաշտերն ընկած մեր զոհերի մարմինները փնտրի, դեռ ցանկություն ունի կրկին պաշտոնավարելու:Հիշո՞ւմ եք Սյունիքում, մի հանդիպման ժամանակ, երբ մի տղամարդ ասաց՝ պարոն վարչապետ, հրաժարական չտաք, ինքը ոնց արձագանքեց: Հալվելով ասաց՝ էլի մարդ կա՞, որ էդպես է մտածում:Այս մարդուն թվում է, թե մինչև արտահերթ ընտրություններ մոռանալու ենք պատերազմի մասին: Մոռանալու ենք, որ պատերազմը եղավ իր ապաշնորհ դիվանագիտության հետևանքով, չեմ հոգնի ասել՝ Ադրբեջանին ու Թուրքիային հրահրելու հետևանքով»: