Բոլոր այն սրբապիղծները, որոնք կփորձեն իրենց անլվա ներկայությամբ ու անմշակ սմբակներով տրորել մեր հոգիները. Ս. Սրապիոնյան

546

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղը՝ 27-12-2020-ին, կիրակի ,Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին 2-րդը ,կմատուցի սուրբ Պատարագ։ Խոշոր եղջերավորների նախիրից ու մանր կճղակավորների հոտից մի խումբ, որ մտքով ու հավատով հիշեցնում է գոմում բտման նպատակով պահվող շվեդական տեսակի հորթ, սպառնացել է մտնել Եկեղեցի և հաշվեհարդար տեսնել Հոգևոր դասի հետ։ Դատախազությունը անատամ, ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ՝ դրանց կոչի մեջ չտեսնելով սպառնալիքի տարրեր, մինչդեռ ավելի անմեղ այլ կարծիքների մեջ նման բան է նկատում զարմանալի օպերատիվությամբ։ Ինձ համարում եմ(են) առավելապես հավասարակշիռ մարդ։ Բայց երբեմն չափազանց մեծ հավասարակշռվածությունը վերածվում է անտարբերության։ Արդ, քանի որ ես և իմ համակիրները Հայ Առաքելական Եկեղեցու համոզված հետևորդներ ենք, վերը նշված անհայտ կենդանատեսակների մտահղացումը համարում ենք սպառնալիք մեր ինքնության հանդեպ, ինչպես նաև վիրավորանք մեր կրոնական դավանանքի նկատմամբ։ Ուստի հայտարարում եմ՝ բոլոր այն սրբապիղծները, որոնք կփորձեն իրենց անլվա ներկայությամբ ու անմշակ սմբակներով տրորել մեր հոգիների սուրբ խորանը, կստանան այնպիսի հակահարված, որ կափսոսան երբևէ ծնված լինելու համար։
Հ.Գ. Համոզված եմ, որ մեր «արդարամիտ» դատախազությունը այս հայտարարության մեջ նույնպես չի տեսնի սպառնալիքի տարրեր։
Հ.Գ-2- Իշխող քաղաքական ուժի անտարբերությունը իրավունք է ընձեռում ինձ կարծելու, թե ինքը ևս համամիտ է վերոնշյալ կենդանիների հետ, ուստի լռում է՝ նրանց սատարելու համար։ Այս դեպքում իմաստուն է ժողովուրդը՝ «Մեղքը ձեր վիզը»»։