Բացահայտվել է սցենար, որը կարող է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հանգել

184

Իտալացի քաղաքագետ, Vision & Global Trends վերլուծական կենտրոնի ղեկավար Տիբերիո Գրացիանին «Lenta.ru»-ի հետ զրույցում բացահայտել է սցենար, որը կարող է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հանգեցնել:

Նրա խոսքով՝ նման արդյունքը հնարավոր է այն դեպքում, եթե ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը իշխանությունն ուժով պահելու փորձ ձեռնարկի:

Գրացիանին նշել է, որ այդ ծրագրերն իրատեսական չեն. «Այդ դեպքում նա ստիպված կլիներ աջակցություն խնդրել Պենտագոնի ներսում որոշ խմբերից, առաջին հերթին մասնավոր ռազմական ընկերություններից եւ ռազմականացված խմբավորումներից: Այդ դեպքում Թրամփը վերջինների գերին կդառնար»:

«Այնուամենայնիվ, եթե իրադարձությունների զարգացման նման տարբերակ լինի, ապա ամերիկացիների միջեւ իրական քաղաքացիական պատերազմ կսկսվի, որի ելքն անկանխատեսելի կլինի»,-ընդգծել է Գրացիանին: Քաղաքագետը հավելել է, որ նման սցենարին կդիմակայեն տարբեր լոբբիներ, քանի որ դա կհանգեցնի մասշտաբային ինստիտուցիոնալ ճգնաժամի եւ միջազգային ազդեցության կորստի:

Ավելի վաղ Newsweek պարբերականը հայտնել է, որ մշակվում է գործողությունների պլանն այն դեպքում, եթե Թրամփը երկրում ռազմական դրություն սահմանի պաշտոնում գտնվելու վերջին օրերին: Զինվորականները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահը փողոց կհանի իր աջակիցներին, որպեսզի խանգարի իշխանությունը ընտրված նախագահ Ջո Բայդենին փոխանցելուն: Նման սցենարների մշակմանը մասնակցում են միայն գեներալները, որոնք չեն համակրում Թրամփին: Իսկ գործող նախագահի աջակիցները, ինչպես եւ Սպիտակ տունը, տեղյակ չեն այդ քննարկումներից:

News.am