Արցախյան պատերազմում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը համարվում է անհայտ կորած. ՀՀ ոստիկանություն

204

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը համարվում է անհայտ կորած։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

«Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։Եվ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, Ապրիլյան մարտերում, այնպես էլ այս անգամ ոստիկանը զինվոր դարձավ։

Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեց ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ճանապարհի հարակից տարածքում, որոնց ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան մեծ կորուստներ։

Պատերազմի ողջ ընթացքում ոստիկանության զորքերից անմահացան 38 ծառայող և վիրավորվեց մոտ

չորս տասնյակը։