Ամեն մեկս հարց տանք՝ ՀՀ ու Արցախի կործանում Նիկոլո՞վ, թե՞ նոր մեկնարկ առանց հողատուի. Գեղամ Մանուկյան

165

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը գրում է.

«Աներես հաստակաշու չափման միավորը մնում է իր պոպուլիստական փողոցը։Նիկոլը հայտարարում է, թե չի գնա, քանի որ փողոցում քիչ մարդ կա։ Թող աներեսը հաշվարկեր, որ Եռաբլուր ուխտավայր գնալու նրա պիղծ նախաձեռնությանն արձագանքել էր շաաաատ ավելի քիչ մարդ, քան 2018-ին նա փողոց էր հանում, նշանակում է՝ կորցրել է ժողովրդի վստահությունը։ Երկիրը կորցրած, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը այլեւս գահավիժման եզրին հասցրած մեկը դեռ իր պոպուլիստական հնարքով ցանակնում է քաղաքական պահանջի չափման միավոր համարել ցուցարարների քանակը։ Միայն աներեսի համար նշանակություն չի կարող ունենալ, որ իր հեռացումն են պահանջում՝ Հայ Առաքելական Եկեղեցու զույգ Կաթողիկոսները, Գիտությունների Ազգային Ակադեմիան, Երեւանի Պետական Համալսարանի, Գյումրու համալսարանի գիտխորհուրդները, տասնայակ ԲՈՒՀերի հազարավոր դասախոսներ, Երկրի երկու հարյուրից ավել համայնքների ղեկավարներ, ավագանիներ, Սփյուռքի մեծագույն կազմակերպություններ, Հայ իրականության գրեթե բոլոր քաղաքական ուժերը, հայ մտավորականության, արվեստի աշխարհի ընտրանին, ու՞մ թվարկեմ էլ։ Ու այս աթոռատենչն այդ ամենը չտեսնելու է տալիս ու նորից գալիս իր պոպուլիզմի դաշտ, թե քանի հոգի են բերել հրապարակ։ Մանրախնդիր այս մարդը շարունակում է ցավ չապրել, որ Հայրենիք է կորել, մեր 5000 զավակներն են նահատակվել, շաատերի աճյուններն անկարող են վերադարձնել, գերիներին անկարող են վերադարձնել, մեր Երկիր արժանապատվությունն է կորցրել ու գողացել։ Այդ ամենն իր համար նշանակություն չունի։ Ու փորձում է մանր առեւտրի մեջ մտնել քաղաքական ուժերի հետ։ Մանրախնդիր եղել է, կա ու մնալու է։ Ամեն մեկս հարց տանք՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի կործանում Նիկոլո՞վ, թե՞ նոր մեկնարկ առանց հողատուի։

Երկընտարանքը հստակ է, գինն էլ ամեն մեկիս արժանապատվությունը, որի վրա շարունակում է թքել հողատու Նիկոլը։ Ես անձնապես, իմ ընտանիքը, զավակներս պատրաստ չենք հանդուրժել նրան ու նրա իշխանությունը։ Ու շարունակելու ենք ընկերներիս ու գաղափարակիցներիս հետ»: