ԱՀԿ-ն խոստանցել է օգնել Վրաստանին հնարավորինս շուտ պատվաստանյութ ստանալ

157

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ, որի ընթացքում հավաստիացրել է, որ կօգնի կորոնավիրուսի պատվաստանյութի՝ երկիր շուտ տեղափոխման հարցում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

«ԱՀԿ գլխավոր տնօրենն ասաց, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Վրաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում, որպեսզի երկիրը հնարավորինս շուտ ստանա առաջին չափաբաժինները», – ասված է հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: