COVID-19-ի մուտանտը ի վիճակի է կարդալ մարդու իմունային համակարգի արձագանքը

180

Հարավային Աֆրիկայում հայտնաբերված և 501.V2 անվանումը ստացած նոր կորոնավիրուսային մուտացիան ի վիճակի է հայտնաբերել յուրաքանչյուր անհատի իմունային համակարգի թույլ կողմերը: Այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության բժշկական հետազոտությունների խորհրդի գլխավոր տնօրեն Գլենդա Գրեյը:

Գիտնականները պարզել են, որ, օրգանիզմ մտնելով, 501.V2 մուտանտ վիրուսը կարդում է մարդու անհատական ​​իմունային պատասխանը և փորձում թույլ կետեր գտնել, -տեղեկացնում է news.ru-ն:

 Մասնագետների կարծիքով, դա մեծացնում է հարուցիչի ագրեսիվությունը: Արդյունքում, կարելի է ակնկալել, որ COVID-19- ի այս տարբերակը կարճ ժամանակահատվածում կստեղծի կորոնավիրուսի ագրեսիվ շտամների մի ամբողջ խումբ։