Ցուցարաների դեմ պետութունը կարող է զրահաբաճկոնով ոստիկան հանել, իսկ թշնամու դեմ կռվող զինվորի համար այդպես էլ զրահաբաճկոններ չգտնվեցին

191

BlogNews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանը իր ՖԲ էջում գրում է, –

Առաջին նկարում երեկ, Երևանի փողոցներում խաղաղ ցուցարարներին բերման ենթարկող ոստիկաններն են. ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆՆԵՐՈՎ։

Երկրորդ նկարում պատերազմի օրերին Զինուժի նկարած դիրքերից մեկն ա. 5 զինվորից մեկն է սաղավարտ-զրահաբաճկոնով…

Ու հարյուրավոր են դեպքերը, երբ զինվորները զոհվել են զուտ զրահաբաճկոն չունենալու պատճառով։

Այսինքն, դրոշներով «զինված» ցուցարաների դեմ պետութունը կարող է զրահաբաճկոնով ոստիկան հանել, իսկ թշնամու դեմ կռվող ու ամեն վայրկյան զոհվելու վտանգը գլխին կախված զինվորի համար այդպես էլ զրահաբաճկոններ չգտնվեցին։ Իսկ դրանք եղել են, ուղղակի չեն բաժանվել։

Օրինակ հիշեցնեմ. Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասում էր, որ գեներալ Անդրանիկ Մակարյանն է ամսի 26-ի մարտական գործողությունների ուղղության ղեկավարը եղել, նա էլ իմացել է, որ զինվորները զրահաբաճկոն չեն ունեցել, բայց դա չի խանգարել նրանց մարտական գործողությունների մեջ մտցնելու համար։ Իսկ մեկ այլ անհետ կորածի հարազատի այն հարցին, թե ինչու զինվորական լավ պատրաստություն անցած տղերքին նռնակ չեք տվել, պատասխանել էին՝ չենք տվել, որ ավտոբուսում հանկարծ չխաղան, իրենց չվնասեն։

Այ այսպես էին տղերքին թուրքի բերան ուղարկում, որ հետո ասեն՝ 5000-ին մատաղ ենք արել, ու գոհ եղեք, որ էն 35.000-ին խնայել ենք…