Սա քաղաքական հետապնդում է. Քաջարանի քաղաքապետի փաստաբան

48

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 25-ին, ժամը 10։20-ին կհրապարակի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը։

Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է,  որ վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել ներկայացնել փաստական հիմքեր. «Վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար, չկարողացավ ներկայացնել փաստական հիմքեր, որոնցով կհիմնավորեր, որ Փարամազյանը որեւէ առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Այսինքն՝ բացակայում էր հիմնավոր կասկածը: Մենք գտնում ենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի անձինք, որոնք այսօր պահում են մեր սահմանները, Սյունիքը, և որոնք թույլ չտվեցին, որ հողը հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք,  նրանց հանեն սահմանից և հողը հանձնեն»։