Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղին օգնելու համար 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել

179

Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ (2,25 միլիոն դոլար) է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրները լուծելու հարցում:

 «Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, 2 միլիոն շվեյցարական ֆրանկի կամավոր ներդրում է արվել ԿԽՄԿ բյուջե՝ ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցառումների ընդունման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար», – այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: