Պուտին․ Ռուսաստանում հաջողվեց կանխել կրիտիկական տնտեսական անկումը

171

 «Մենք թույլ չտվեցինք կրիտիկական ռեցեսիա, որը տնտեսությունը շատ հետ կտաներ», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ:

Նա հիշեցրել է, որ հնարավոր եղավ պահպանել առաջատար ոլորտները՝ մշակելով «որոշակի համակարգային միջոցառումներ գործնականում յուրաքանչյուր արդյունաբերական ոլորտի աջակցության համար»:

«Ամենակարևորն այն է, որ ընդհանուր առմամբ մենք կարողացանք լուծել մարդկանց պաշտպանության հարցը», – շեշտել է Պուտինը ՝ նշելով, որ նախատեսված են աջակցության բազմաթիվ միջոցառումներ: