Պուտինի՝ 2020թ․ ռուսաստանցիների կողմից աջակցության մակարդակը

68

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականին ռուսաստանցիների աջակցության մակարդակը 61-65%-ի սահմաններում է: Այս մասին հայտարարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը։

 Միևնույն ժամանակ, ըստ նրա, նախագահին աջակցելու ամենակարևոր կողմը արտաքին քաղաքականությանն աջակցության մակարդակն է: Այս պահի դրությամբ Պուտինն ունի 71%, գրում է Российская газета-ն: Հարցվածների մոտավորապես կեսը հավանություն է տալիս ներքին քաղաքականությանը՝ 50-52%:

Ռուսաստանցիների երկու երրորդը գտնում է, որ ներկայիս նախագահն ի վիճակի է երկրում կայունություն ապահովել, իսկ 72%-ը վստահ է, որ Պուտինը լավագույնս համապատասխանում է պետության ղեկավարի դերին: