Ոստիկանությունն արհեստականորեն նվազեցնում է բերման ենթարկվածների թիվը

156

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներն այսօր երեկոյան փակել էին Երևանի մի շարք փողոցներ՝ պահանջելով Փաշինյանի անհապաղ հրաժարականը: Ոստիկանությունը, կիրառելով բիրտ ուժ, բերման է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների:

Ոստիկանության՝ Yerkir.am-ին փոխանցված պաշտոնական տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 28 քաղաքացի: Այնինչ, Շարժման տեղեկատվական կենտրոնից Yerkir.am-ին փոխանցեցին, որ բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 34-ն է:

Yerkir.am