Նիկոլ Փաշինյանը կամավորականների հետ հանդիպմանը չի հրավիրել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամներին

184

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Սակայն հատկանշական է, որ հանդիպմանը ներկա չեն եղել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամները, որոնք պատերազմի առաջին իսկ օրվանից 400 հոգանոց ջոկատով առաջնագծում էին եւ ունեցել են 29 զոհ ու բազմաթիվ վիրավորներ:Մեր հարցին ի պատասխան, Դաշնակցության կամավորական ջոկատից հայտնել են, որ իրենք հրավիրված չեն եղել վարչապետի հետ հանդիպմանը:

Ի դեպ, ինչպես այդ օրեին պաշտպանության նախարարությունից հայտնել էին, ՀՅԴ «Կամավորական շարժում» Դաշնակցության կամավորական ջոկատի շնորհիվ հաջողվել էր գրավել է ռազմական կարեւոր նշանակություն ունեցող՝ Լուլասազ կոչվող բարձունքը:

Yerkir.am