Նիգերիայում հայտնաբերվել է «կորոնավիրուսի մուտանտ»

57

Նիգերիայի իշխանությունները երկրում հայտնաբերել են վիրուսի հատուկ ձև։ Խոսքը հատուկ մուտանտ վիրուսի մասին է, որը նման չէ Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված տեսակին։

Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ այդ մուտացիան ավելի ճշգրիտ որոշելու համար: Միևնույն ժամանակ տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ վիրուսը հայտնաբերվել է Նիգերիայի Օսուն նահանգում օգոստոսի 3-ին և հոկտեմբերի 9-ին վերցված նմուշներում: