Մեծ Բրիտանիայի վարչապետի կատուն՝ Լարին, որը վարչապետի նստավայրում՝ Դաունինգ սթրիթում գլխավոր մուկ բռնողն է, աղավնի է բռնել լրագրողների աչքի առաջ:
Լրագրողները, որոնք սպասելիս են եղել բրեքզիթի հարցով առեւտրային գործարքի մասին հայտարարությանը, Լարիի որսի վկա են դարձել:
Սպասելով, թե երբ է թռչունը կորցնում զգոնությունը կեր որոնելիս, կատուն ակնթարթային հարձակման է անցել: Բարեբախտաբար, աղավնին դուր է պրծել կատվի թաթերից: