Մոլորակի յուրաքանչյուր 100-րդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով

161

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը, հաղորդում է ТАСС-ը՝ հիմնվելով իշխանությունների, փորձագետների և ԶԼՄ-ների տվյալների վրա:

Այսպիսով, վարակվածները կազմում են մոլորակի բնակչության ավելի քան 1%-ը։ ՄԱԿ Բնակչության հիմնադրամը Երկրի բնակչության թիվը տարվա կեսի տվյալներով գնահատում է 7․795 մլրդ մարդ։Հիվանդության առավել բարձր ցուցանիշ բաժին է ընկնում համեմատաբար փոքրաթիվ բնակչությամբ երկրներին. Անդորայում վարակվել է բնակչության 9,9%-ը (7633 մարդ), Լյուքսեմբուրգում՝ 7,3%-ը (44809 մարդ), Մոնտենեգրոյում կորոնավիրուս հայտնաբերվել է բնակչության առնվազն 7,2%-ի մոտ (44542 մարդ), իսկ ԱՄՆ-ում՝ բնակչության 5,6%-ի մոտ (ավելի քան 18,2 մլն մարդ), Ռուսաստանում այդ ցուցանիշը մոտ 1,9% է (2,9 մլն մարդ)։

Կորոնավիրուսի տարածումը աշխարհում շարունակում է արագանալ։ Մինչև սեպտեմբեր, երբ աշխարհի շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված 2-րդ ալիքը, աշխարհում օրական գրանցվում էր մինչև 300 հազար դեպք։ Հոկտեմբերին այս ցուցանիշն աճել է մինչև օրական 600 հազար դեպք։ Դեկտեմբերի 20-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, գրանցվել է նոր ռեկորդ՝ 24 ժամվա ընթացքում 800 հազար հաստատված դեպք:

Mamul.am