Մահացել է Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն

126

Կյանքից հեռացել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար, ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան նշանակված Օլեգ Կրավչենկոն: Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Նա ոչ միայն բարձր կարգի պրոֆեսիոնալ էր, այլ նաև բարի, պատասխանատու անձնավորություն էր, ամուսին և ընտանիքի հայր»,- նշել են ԱԳՆ-ից:Դիվանագետի մահվան պատճառները դեռ չեն նշվում:

Օլեգ Կրավչենկոն Բելառուսի Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2017թ. հունվարից: 2020թ. հուլիս ամսին նշանակվել է ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան:

Yerkir.am