Հրապարակվել են պետական դավաճանության հիմքով քրգործ հարուցելու պահանջով դատախազին դիմած փաստաբանների անունները

76

Հրապարակվել են պետական դավաճանության հիմքով քրեական գործ հարուցելու պահանջով Գլխավոր դատախազին դիմած փաստաբանների անունները։

«Չափազանց կարեւորում ենք Հայաստանի հեղինակավոր իրավաբան գիտնականների կողմից այսօր ներկայացված պետական դավաճանության մասին հաղորդումը, որն իր մեջ պարունակում է իրավական որակման եւ քրեական, քրեադատավարական հստակ հանգամանքեր եւ կոնկրետ հիմնավորված գործողությունների պահանջ։ Փաստաբանների պալատի փաստաբանների կողմից վերջերս եւս ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր կողմից արդեն իսկ ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, ողջունում ենք Հայաստանի ականավոր եւ վաստակաշատ իրավաբան գիտնականների ներկայացրած հաղորդումը եւ միանում ենք նրանց կողմից Գլխավոր դատախազին ներկայացված պահանջներին։