«Կարմիր բերետների» ոստիկանը մեքենայում հայհոյել և ձեռքով հարվածել է բողոքի ակցիայի մասնակցի դեմքին. Ռուբեն Մելիքյան

147

«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներից մեկի՝ Ս.Մ.-ի դեմքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նկարում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն է։«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը (որին քաղաքացիները նույնականացրել են որպես կապիտան Վլադ կամ Վոլոդյա Ադամյան) ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին։

Բուժօգնություն ստանալուց հետո եկել ենք Ոստիկանության բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։Հանցագործ ոստիկանները, «ադրբեջանական շևրոններով» ոստիկանները պետք է պատժվեն ողջ խստությամբ»,- գրել է Մելիքյանը։