Լավրով. Բայդենի օրոք ԱՄՆ-ն պատրաստ չէ հավաքական որոշումների կայացմանը

168

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք պատրաստ չի լինի ենթարկվել հավաքական որոշումների, նույնիսկ եթե երկիրը վերադառնա այն կառույցներ, որոնցից հեռացել է Դոնալդ Թրամփի վարչակազմը, հաղորդում է news.ru-ն:

Ըստ Լավրովի, տեղեկություններ կան, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի հակված կլինի միջազգային կառույցներ վերադառնալուն, բայց միտում կա, որ ԱՄՆ-ը չի ցանկանում իր գործողությունները ստորադասել կոլեկտիվ որոշումներին, «եթե այդ կոլեկտիվ որոշումները 100%-ով չեն արտացոլում ԱՄՆ-ի շահերը, իսկ այդպես, Լավրովի խոսքերով, չի լինում»: