Ժամը 18:00-ից բողոքի գործողություններ կլինեն Երևանի տարբեր հատվածներում

152

Հայրենիքի փրկության շարժումը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի համար թանկ է յուրաքանչյուր օրը և ժամը։

Մեր պայքարը կավարտվի միայն ազգակործան իշխանության հեռացմամբ։

Ուստի այսօր՝ ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկության շարժումը բողոքի գործողություններ է իրականացնելու Երևանի տարբեր հատվածներում։

Կոչ ենք անում հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին և ստիպել դավադիր իշխանություններին ներկայացնել հրաժարական։

Միասնություն՝ հանուն փրկության։