Դատարանը գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ․ փաստաբան

135

Փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է․

«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` Գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները..»:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, գնդապետ Սայաթ Արշակի Շիրինյանը ձերբակալվել էր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով: