Գեղարքունիքի մարզպետը՝ Սևանա լճի մերձակայքում ադրբեջանցիների խրախճանքի լուրերի մասին

174

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է. «Հարգելի’ հայրենակիցներ,Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է։Խնդրում եմ հարգանքով վերաբերվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։

Առողջ եղե’ք…»։