Բիլ Գեյթսը՝ առաջիկա ամիսներին կորոնավիրուսի տարածման մասին

166

Միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր անձնական բլոգում ամփոփել է անցնող տարին և մտավախություն հայտնել, որ, չնայած պատվաստմանը, համաճարակն առաջիկա ամիսներին միայն կուժգնանա:«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել դժվարություններից»,-հայտարարել է նա:Խոսելով համավարակի ուժեղացման մասին՝ միլիարդատերը հենվել է համակարգչային մոդելների օգնությամբ ստացված տվյալների վրա։ Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ հաջորդ ամսվա ընթացքում իրավիճակն աշխարհում կվատթարանա։Միևնույն ժամանակ Գեյթսը հիշեցրել է, որ դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը շարունակում են արդյունավետ միջոցներ լինել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար:Հանրային վայրեր այցելելու սահմանափակումները կպահպանվեն նաև հաջորդ տարի։ Ընդհանուր առմամբ, 2021թ․-ին հիվանդությունների և մահվան դեպքերի թիվը, նրա կարծիքով, կսկսի նվազել, և կյանքն աստիճանաբար կսկսի նորմալ հունի մեջ մտնել:Գեյթսի մոտ մտավախություն է առաջացրել պատվաստումներից հրաժարվող մարդկանց թվի աճը։ Նա խոստովանել է, որ չի հասկանում գիտության հանդեպ անվստահության պատճառները։

Mamul.am